Այդ հակամարտությունում երևում է Ռուսաստանի և Թուրքիայի բախումը, գրում է իտալական Complottisti պարբերականը՝ մեկնաբանելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
ՙԱդրբեջանը շարունակում է խախատել հրադադարի ռեժիմը: Հայաստանի պաշտպանության նախարարն ադրբեջանական զինված ուժերին մեղադրել է երկրի հյուսիս-արևելքում գյուղերի գնդակոծության մեջ:12 մմ ականանետերից կրակ է արձակվել Կարմիր, Թթուջուր և Բաղանիս գյուղերի ուղղությամբ: Վիրավորներ չկան՚,- գրում է Complottisti-ին:
«Այդ հակամարտությունում երևում է Ռուսաստանի և Թուրքիայի բախումը. վերջինս Մոսկվային մեղադրում է հայերին սատարելու մեջ, իսկ Անկարայի համար Ադրբեջանը շատ ավելին է, քան պարզապես հարևանը՚,- գրում է պարբերականը: