

Ստեփանակերտի երկնքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների ընթացքում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
ՙԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ժամանակ Ստեփանակերտի երկնքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հայտնվելն ահաբեկչության և հիմարության համակցություն է՚,- ավելացրել է նա:



