

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից, որպես պատասխանատու պետություն, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ հավատարիմ է այն մոտեցումներին, որոնք ձևավորվել են ՄԱԿ-ի և այլ ընթացակարգերի շրջանակում, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Իհարկե, առկա իրավիճակն ամենապարզերից չէ: Չեմ թաքցնի, մեզ այդ թեման չափազանց մտահոգում է, քանի որ մեզ համար բացառիկ կարևորություն ունեն հարաբերությունները երկու պետությունների հետ: Հուսով ենք, որ այս պահին հաստատված խաղաղությունը տևական կլինի: Իսկ կողմերը կկարողանան շարունակել կարգավորման հարցերի քննարկումը բանակցությունների սեղանի շուրջ: Ես ինքս ժամանակին որոշակի ջանքեր եմ գործադրել դրա համար», - նշել է Մեդվեդևը:
Ընդ որում, Ռուսաստանի վարչապետը հույս է հայտնել, որ իր բոլոր ջանքերն ապարդյուն չեն լինի: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի դրա համար:



