Մենք ձգտում ենք, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունն Արցախին կենտրոնացված լինի ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում: Այս մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Արցախի և աշխարհի միջև ստեղծվել է ջրբաժան, ինչն անթույլատրլի է, հաշվի առնելով դեմոկրատական ինքնիշխան պետություն կառուցելու Արցախի ձգտումը: Մենք հայտ ենք ներկայացրել միջազգային հանրության լիիրավ անդամը դառնալու համար»,-նշել է նա:
Ղարաբաղյան պրոբլեմի ներկայացումը, նրա գնահատականով, ի սզբանե աղավաղվել է Ադրբեջանի կողմից, ներկայացնելով այն որպես բացառապես տարածքային պրոբլեմ: Իրականում այս պրոբլեմն ունի ավելի քան մեկդարյա պատմություն, և արցախցիները հիմա պայքարում են ոչ թե տարածքի, այլ հանուն Հայրենիքի: Արցախում, ըստ Սահակյանի, ընթանում է ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված պայքար, որին մասնակցում է հայությունը: «Արցախը, Հայաստանը և Սփյուռքը մեկ միասնություն են կազմում, մեր անցած ուղին դրա վառ ապացույցն է»,-հայտարարել է նա:
«Մենք պայքարում ենք ոչ թե պատերազմի համար, այլ հանուն խաղաղության: Եվ վերջին ռազմական գործողությունները դիտարկում ենք հենց այդ համատեքստում, հանուն ազատության պատրաստ լինելով ամեն զրկանքների: Հրադադարի և կրակի դադարեցման մասին բոլոր պայմանավորվածությունները, իսկ դրանք վերջին շրջանում եղել են տասնյակ, բազմաթիվ անգամ խախտվել են, բերելով նորանոր զոհերի: Այսօր մենք գործ ունենք հակառակորդի հետ, որը երկար տարիներ չի պահպանել պայմանավորվածությունները, փորձելով դրանք պահպանել միայն իր կողմից»,-նշել է նախագահը:
«Ես համապատասխան հրամանագիր եմ պատրաստել, և եթե հակառակորդը հերթական անգամ խախտի հրադադարի մասին վերջին պայմանավորվածությունները, ինչպես դա տեղի ունեցավ ապրիլի 2-ին, ապա ԼՂՀ ՊԲ-ն, կամավորների ջոկատների հետ միասին, կհասցնեն անհրաժեշտ հարվածը»,-եզրափակել է ԼՂՀ նախագահը: