Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:
Հիշեցնենք, որ հրադադարի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 5-ին: