

Կովկասում անվտանգության ռազմական ասպեկտին Մոսկվայի ուշադրության հետագա ուժեղացումն այլընտրանք չունի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:
ՙԱպրիլի 5-ին ցամաքային զորքերի զորավարժություններ են սկսվել Դաղստանում, միանգամայն հավանական է նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի ուժեղացումը: Մոսկվան կարող էր նաև շարունակել Մինսկի խմբի շրջանակներից դուրս ինքնուրույն քայլերն ապրիլի 2-5-ը քաղաքական-դիվանագիտական խորհրդակցությունների զարգացման ուղղությամբ, որոնց միջանկյալ արդյունքը դեռևս անկայուն հրադադարը հանդիսացավ: Նման քաղաքականության քաղաքական-իրավական հետևանքներից մեկը կարող է բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի վերադարձը դառնալ՝ որպես լիարժեք մասնակից՚,- գտնում է փորձագետը:
Արեշևը նշում է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումից հետո Լեռնային Ղարաբաղը լրացուցիչ միջազգային-իրավական լեգիտիմացում կստանա: Հետագայում, ըստ նրա, դա կարող է Մոսկվային՝ որպես Երևանի ռազմաքաղաքական դաշնակից, ստատուս-քվոն պահպանելու առումով իրավիճակի վրա ազդելու լրացուցիչ հնարավորություններ ընձեռել՝ ՙաբխազական՚ և ՙհարավօսական՚ մոդելների առանձին տարրերի օգտագործմմաբ:
ՙՀուսանք, որ ձեռնարկվող համալիր միջոցները թույլ չեն տա, որպեսզի Ռուսաստանի համար ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանը պատերազմներով համակված Մեծ Մերձավոր Արևելքի մաս դառնա՚,- ամփոփել է փորձագետը:


