Հայաստանը դիտարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիայի և բազմաթիվ միջագզային կոնվենցիաների խախտման փաստով միջազգային դատարան դիմելու հնարավորությունը: Այս մասին ապրիլի 6-ին երկրի խորհրդարանում հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Սակայն, նրա խոսքով, պրոբլեմը կայանում է նրանում, որ Հայաստանը չի ստորագրել Հռոմի կոնվենցիան: «Դիտարկվում է նաև Հաագայի դատարան դիմելու հնարավորությունը, ադրբեջանական կողմից ռասիստական անհանդուրժելիության ցուցաբերման կապակցությամբ, ինչպես նաև ՄԻԵԴ-ին`մարդկության դեմ ցուցաբերած հանցագործությունների համար Թալիշում»,-ընդգծել է նա: Նախարարը հավելել է նաև, որ չի բացառվում, որ Հայաստանը միաժամանակ հայցեր կներկայացնի բոլոր դատարաններին:
Նշենք, որ ապրիլի 1-4-ը տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ընթացքում արձանագրվել են խաղաղ բնակիչների իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ: Բացի այդ, ադրբեջանական զինվորները գազանաբար սպանել և կտրել են խաղաղ բնակիչ Վալերի Խալափյանի, Ռազմելա Խալափյանի և Մարուսյա Խալափյանի ականջները: Սոցիալական ցանցերում հայտնվել են ադրբեջանական զինվորների նկարներ`19-ամյա հայ զինծառայող Քարամ Սլոյանի կտրված գլուխը ձեռքին: Բացի այդ, ագրեսիայի առաջին օրը սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, իսկ երկու երեխա վիրավորվել է: