

Խաղաղության համապարփակ համաձայնագիրը պետք է ենթադրի «զորքերի դուրսբերումն Ադրբեջանի գրավյալ տարածքներից», Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը և այլ հարցեր: Այս մասին է Բաքվում, ըստ Թուրանի, հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա կողմերին կոչ է արել անել ամեն ինչ, որպեսզի սկսել աշխատել խաղաղության համապարփակ համաձայնագրի վրա: «Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի գտնվի հակամարտության կարգավորման լուծումը: Մենք պատրաստ ենք կողմերի հետ քննարկել լուծման ուղիների հետ կապված բոլոր առաջարկները»,-ասել է նա:
Սակայն, նրա խոսքով, խաղաղ կարգավորումն անհնար է առանց հրադադարի ռեժիմի պահպանման:
«ՄԽ ցանկանում է տեսնել կողմերի իրական հակվածությունը և քաղաքական ցանկությունը հակամարտության լուծման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար: Համանախագահները պատրաստ են հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման համար»,- նշել է նա:
Միջնորդը հաղորդել է, որ վաղը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ, որից հետ – Երևան:
«Բաքվում նրանց ընդունել է երկրի նախագահը, ԱԳՆ ղեկավարը և պաշտպանության նախարարը: Ըստ պաշտոնական զեկույցների, Ադրբեջանի ղեկավարությունն այդ բանակցություններում ցուցաբերել է կոշտ դիրքորոշում»,-նշել է աղբյուրը:



