Ադրբեջանն իր սպառազինության և ռազմական տեխնիկայի իրական կորուստները չի հրապարակում: «Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կորցրել են 31 զինծառայող, մեկ ուղղաթիռ և մեկ տանկ», - հաղորդել է ԱՀ ՊՆ մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյախլին` «Ինտերֆաքս-Ադրբեջանին»:
Մինչդեռ, ԼՂՀ ՊՆ տվյալների համաձայն, ադրբեջանական կողմը կորցրել է 24 տանկ, 2 ուղղաթիռ, 4 զրահամեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ» կայանք: Իսկ ադերբեջանական ԶՈՒ կենդանի ուժի կորուստները 300-ից ավելի են: Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակը կորցրել է 29 մարդու: 101 զինծառայող վիրավորում է ստացել, որոնցից 20-ը` սպաներ: ԼՂՀ ՊԲ կորցրել է նաև 14 տանկ: