


Հակառակորդը կիրառել է 9Մ525 կասետային գլխամասով 300 միլիմետրանոց ռեակտիվ արկ, հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Հայաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ, այդ արկը նախատեսված է կենդանի ուժի, ոչ զրահապատ և թեթև զրահապատ ռազմական տոեխնիկայի, ինչպես նաև հրամանատարական կետերի, կապի հանգույցների և ռազմարդյունաբերական կառուցվածքի օլբյեկտների ոչնչացման համար:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր Ադրբեջանի կողմից «Սմերչ» ՀԿՌՀ կիրառման վերաբերյալ թարմ ֆոտոհաշվետվություն: Նրա ասելով, երեկ երեկոյան ստացվել են «Սմերչի» չպայթած հրթիռների նոր նկարներ: «Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ "Սմերչի" չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից: Արդեն երեկոյան ի վերջո ստացանք իրականում Մարտակերտում և Հադրութից հարավ ընկած, պայթած ու չպայթած հրթիռների նկարները: Ահա ադրբեջանական իրական "Սմերչ"-ի հրթիռները», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը:



