ԼՂՀ պաշտպանության բանակը Ադրբեջանի ագրեսիայի արդյունաում ունի 29 զոհ, այդ թվում 7 սպա և 22 շարքային պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի ղեկավար, գնդապետ Վիտալի Առուստամյանը:
«101 զինծառայող վիրավորվել է, այդ թվում 20 սպա: ԼՂՀ ՊԲ-ն կորցրել է նաև 14 տանկ: Ադրբեջանական կողմի կորուստները կազմում են` 24 տանկ, 2 ուղղաթիռ, 4 ԲՄՊ, 12 անօդաչու սարք և 1 ռեակտիվ հրթիռային «Գրադ» համակարգ», - հայտարարել է գնդապետը:
Խոսելով թշնամու զոհերի մասին, Առուստամյանը նշել է, որ դրանք համադրելի չեն և հազարավոր են: