


ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 5-ին հանդեպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Տոնոյանը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ագրեսիայից հետո:
Տոնոյանը նշել է, որ Բաքվի ագրեսիայի մասին է վկայում նաև հայկական կողմում ադրբեջանական զինծառայողների բազմաթիվ դիակների և Ադրբեջանի ԶՈւ խոցված ռազմական տեխնիկայի առկայությունը:
Դեսպանները խորը մտահոգություն են հայտնել վերջին 24 ժամերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ: Քննարկվել են նաև ադրբեջանական ագրեսիայի պատճառները: Տոնոյանը ԵՄ դեսպանների ուշադրությունն է ներկայացրել նաև հայ զինծառայողների բարձր պատրաստվածության, ինչպես նաև հայկական կողմի զուսպ և հավասարակշռված գործողությունների վրա:



