ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ հրադադարի մասին այսօր ձեռք բերված համաձայնությունը ձեռք է բերվել ոչ 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ եղած դիրքերի վերադարձի պայմանով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով, հակառակորդին հաջողվել է որոշակի առաջ գնալ ճակատային գծում, բայց դա չի կարելի անվանել « մարտական դիրքերի գրավում»: Տոնոյանը հաղորդել է նաև, որ ԼՂՀ և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել միջնորդների ջանքերով:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը պնդում է, որ պետք է վերադարձվեն 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արձանագրված դիրքերը, երբ Ադրբեջանը նախաձեռնել էր ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում:
Սակայն, այսօր, ժամը 12:00-ին ԼՂՀ և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել հրարադադարի մասին համաձայնություն: Ըստ ԱրմԻնֆո-ի ոչ պաշտոնական տեղեկությունների, հակառակորդի վերահսկողության ներքո են մնացել Ջեբրաիլի, Մատաղիսի և Մարտունիի մի քանի դիրքեր: