


Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կրակոցները: Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը փորձում է զերծ մնալ պատասխան գործողություններից:
Նշենեք, որ 12:00-ին ԼՂՀ Պաշտպանության բանակը երկրի ղեկավարությունից մարտական գործողությունները դադարեցնելու հրաման է ստացել: Ադրբեջանական կողմը նույնպես հայտարարել էր մինչև ԵԱՀԿ Խորհրդի հատուկ նիստի ավարտը մարտական գործողությունները դադարեցնելու մասին:


