Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցելու մասին, հայտնում է թուրքական ՙԱնադոլու՚ գործակալությունը:
Ինչպես հայտարարել է Թուրքիայի կառավարության ղեկավարը, ողջ աշխարհը պետք է իմանա, որ ՙԹուրքիան մինչև վերջ կաջակցի եղբայրական Ադրբեջանին՚:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակին: Թուրքական կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնել ադրբեջանցի զինվորների մահվան կապակցությամբ և հավաստիացրել, որ ՙԹուրքիայի 78 մլն քաղաքացի կաջակցի Ադրբեջանին՚: