

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը երախտագիտութուն է հայտնում Հայաստանի քաղաքական ուժերին և քաղաքացիներին Արցախի ժողովրդին աջակցության և միասնության համար: Այդ մասին ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ հեռախոսային բանակցությունների արդյունքների համաձայն հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը վերահսկվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերի կողմից: Փոխխոսնակը նշել է ԼՂՀ ժողովրդին ֆինանսական աջակցության բազմաթիվ դեպքերի մասին: Նա հիշեցրել է, որ ԼՂՀ կառավարությունն արդեն կարգադրել է համապատասխան աջակցության հիմնադրամ ստեղծելու մասին: Նրա խոսքով, պատգամվորները, որոնք արցախցիներին ֆինանսական և պարենային օգնություն ցուցաբերելու ցանկություն կհայտնեն, կարող են անել դա նաև ՀՀ ԱԺ օգնությամբ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



