

ՀՀ խորհրդարանն ապրիլի 5-ին՝ 18.30-ին, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ փակ լսումներ կանցկացնի: Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, լսումների անցկացման մասին որոշում ընդունվել է վարչապետի, պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ խորհրդակցություններից հետո: Լսումներին կմասնակցեն պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:



