

Ապրիլի 7-ին Լավրովի մասնակցությունը Բաքվում եռակողմ հանդիպմանը չի չեղարկվում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովնա:
Նրա ասելով, Բաքվի հանդիպմանը կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի իրավիճակը և «դրա կարգավորման ուղիները»: Ընդ որում, Զախարովան նշել է, որ «ավելի վաղ ադրբեջաբնցի գործընկերների Բաքվում նախատեսված շփումները ներկա իրադրությունում հատուկ արդիականություն են ստանում»:
«ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չի չեղարկել իր այցը Բաքու, և ապրիլի 7-ին, ինչպես և նախատեսվում էր, կմասնակցի Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեմդյարովի հետ եռակողմ հանդիպմանը», - հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


