

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում լարվածության աճ է արձանագրվել:
«Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետեր»,- հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Ա.Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:


