ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքում է Մատղիսը վերցնելու մասին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածն տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն», - ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում: