

ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման արդյունքում Ադրբեջանի ԶՈւ կորցրել են 29 տանկ:
Օպերատիվ տվյալների համաձայն մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ադրբեջանական ԶՈւ 2 ուղղաթիռ, 29 տանկ, 3 ՀՄՄ, 1 «Գրադ» համակարգ, «Տոս» ծանր հրանետային համակարգեր, ինժեներական տեխնիկայի 2 միավոր, 6 անօդաչու թռչող սարք և այլ տեխնիկա:



