Չնայած ղարաբաղյան հակամարտությունում «երրորդ ուժերի» միջամտության անթույլատրելիության մասին միջագային բազմաթիվ հայտարարություններին և կոչերին, Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին:
«Լեռնային Ղարաբաղը մի օր կվերադառնա իր իսկական տիրոջը և կրկին կդառնա ադրբեջանական: Թուրքիան ղարաբաղյան ճգնաժամի առաջին օրից եղել է Ադրբեջանի կողքին և կշարունակի այդ գործը»,-հայտարարել է Էրդողանը Անկարայում կայացած Կարմիր մահիկի համագումարում:
Սակայն, բազմաթիվ երկրների և կազմակերպություններից ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված կոչերում պարունակում են երրորդ երկրներին ուղղված` չմիջամտելու պահանջ: Ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգի մասին հայտարարել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: