

Բունդեսթագի պատգամավորները, հաշվի առնելով այն, որ այս տարի Գերմանիան դարձել է ԵԱՀԿ նախագահ, պահանջում են, որպեսզի ԵԱՀԿ և նրան կից Մինսկի խմբի շրջանակներում ձեռնարկվեն Ղարաբաղում անհարկի մահերի կանխարգելման անհապաղ միջոցներ: Այդ մասին ասվում է ՔԴՄ խմբակցության անդամ, «Գերմանիա – Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Կարին Շտրենցի և միևնույն խմբի համանախագահ, պատգամավոր Յոհաննես Կարսի համատեղ հայտարարությունում:
«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում նոր մակարդակի է բարձրացել, և մոտ ժամակներում պետք է վերջ դրվի դրան: Այս հակամարտությունում ցանկացած փոխադարձ գնդակոծությունը, ցանկացած մարմնական վնասվածքը և կորցրած մարդկային կյանքն աններելի կորուստ են», - ընդգծել են խորհրդարանականները: Նրանք համարում են նաև, որ Գերմանիան հնարավորություն է ստացել իր ներդրումը կատարել հակամարտության տարածաշրջանի ողբերգական իրավիճակի լուծման հարցում:
«Ներկա իրավիճակը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և այդ առումով արժանի է խիստ դատապարտման: Խստորեն պահպանվող զինադադարը բանակցություններին վերադառնալու անհրաժեշտ նախադրյալն է»,- համարում է Շտրենցը:


