

Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը այսօր Երևանում Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է արել հաստատել խաղաղություն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այս առումով ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանն ընգծել է Հայաստանը ձգտում է պրոբլեմը լուծել քաղաքական ճանապարհով: Զաքարյանը նշել է, որ ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական ուժերը հարձակվեցին ղարաբաղյան դիրքերի վրա: Ընդգծվել է, որ մինչ այդ կրակոցներ են եղել նաև Հայաստանի սահմանների վրա, բայց վերջին օրերի զարգացումներն ուղղված էին միայն Լեռնային Ղարաբաղի դեմ, նպատակ ունենալով ռմբակոծել խաղաղ բնակչությանը և ԼՂՀ բանակի պաշտպանական դիրքերը:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որԱդրբեջանը փորձում է պրոբլեմը լուծել ռազմական ճանապարհով: Ըստ Զաքարյանի, Ադրբեջանն օգտագործում է զենքերի լայն ընտրանի: «Հայաստանը նույնպես տարբեր երկրներից ձեռք է բերում զենք և զինամթերք, բայց դրանք ուղղված են խաղաղության պահպանմանը և տարածաշրջանային կայունությանը»,-հայտարարել է Զաքարյանը: Նշվել է, որ Հայաստանը և ԼՂՀ-ն, փաստորեն, հանդիսանում են տարածաշրջանի խաղաղության միակ երաշխիքը:


