

2016թ. ապրիլի 4-ից «Ռոստելեկոմը» Հայաստանում սկսում է հեռարձակել Արցախի հանրային հեռուստաալիքը՝ Արցախ TV-ն, որը հասանելի կլինի Սմարթ հեռուստատեսություն ծառայության բոլոր բաժանորդներին, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ռազմական գործողությունների ընթացքին, պաշտոնական հայտարարություններին և կարևոր նորություններին, ի թիվս հայկական լրատվական այլ հաղորդումների, հնարավոր կլինի հետևել Սմարթ հեռուստատեսության 142-րդ ալիքի՝ Արցախ TV-ի միջոցով:
«Ռոստելեկոմը» հեռարձակման հնարավորություն կընձեռի ՀՀ օպերատորներին, որոնք նույնպես տրամադրում են IP հեռուստատեսության ծառայություններ ազգաբնակչությանը ՀՀ տարածքում. օպերատորներին «Ռոստելեկոմը» կապահովի համապատասխան տեխնիկական հնարավորություններով:



