

Հունաստանը մեծ մտահոգությամբ է հետևում իրավիճակի սրմանը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գոտում: Այս մասին է ասված երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք խորապես մտահոգված ենք տարածաշրջանի ևս մեկ զգայուն կետում իրավիճակի անսպասելի սրման կապակցությամբ: Մենք միանում ենք միջազգային հանրությանը և երկու կողմերին էլ կոչ ենք անում ցուցաբերել զսպվածոթյուն և սառնասրտություն, որպեսզի որքան կարելի է արագ հնարավոր լինի վերադառնալ երկխոսությանը`ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ասված է հայտարարության մեջ:



