


Տավուշի մարզի սահմանային դիրքերից մեկում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է պայմանագրային զինծառայող Արթուր Ադամյանը: Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին հաստատել են ՀՀ ՊՆ-ում:
Բժիշկները վիրավոր զինծառայողի վիճակը գնահատում են կայուն ծանր: Միաժամանակ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում ընդգծել են, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն չկա:
Նշենք, որ վիրավոր զինծառայողը Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ է:


