


Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիրը կարող է առաջին քայլը լինել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ճանապարհին: Այս մասին ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով, առաջին անգամ երկու հանրապետությունների միջև համագործակցությունը կլինի իրավական հիմքի վրա, ինչը վկայում է անցում` Արցախի դե-ֆակտո ճանաչումից դե-յուրե ճանաչմանը: Նա նաև չի բացառել, որ ադրբեջանական ագրեսիայի շարունակության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի պաշտոնապես ճանաչման հարցը:
Բացի այդ, խորհրդարանի նիստում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ բագրատյանը կոչ է արել ԱԺ օրագարգի մեջ մտցնել Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը: «Գտնում եմ, որ հիմա դրա իսկական պահն է»,-հայտարարել է նա: Բայց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ներկայումս նախագահի հանձնարարությամբ մշակվում է ռազմական փոխօգնության հարցը, որից հետո քնարկվի նաև այդ հարցը:
Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշել է, որ հարկավոր է հետաձգել այդ հարցը և անհապաղ ճանաչել Արցախի անկախությունը: Նա հիշեցրել է նաև, որ մի շարք ամերիկյան նահանգներ արդեն ճանաչել են ԼՂՀ անկախությունը, բայց Հայասանը դանդաղում է: «Եկել է դա անելու ժամանակը»,-ընդգծել է պատգամավորը:



