


Այսօր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածք ներթափանցելու բազմաթիվ փորձեր է ձեռնարկել, սակայն դրանք կասեցվել են. հակառակորդը նահանջել է՝ կորցնելով մեծաթիվ կենդանի ուժ և հինգ տանկ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, հակառակորդը կորցրել է ավելի քան 20 տանկ: Ըստ որում, նա ընդգծել է, որ չնայած առաջավոր գծում չափազանց լարված իրավիճակին՝ այն գտնվում է հայկական ԶՈւ հսկողության տակ, իսկ հակառակորդի ոտնձգությունները կանխվում են: Բաբայանը նաև հավաստիացրել է, որ ԶՈւ և բնակչության շարքերում խուճապ չկա:



