


Ղարաբաղում իրավիճակի սրմամբ ԱՄՆ-ը և Թուրքիան ձգտում են Ռուսաստանին շեղել մյուս խնդիրների լուծումից: Համենայն դեպս, դրանում նրանց շահերն օբյեկտիվորեն համընկնում են, և այստեղ, անպայման, մտածելու բան կա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի Հարավային Կովկասի գծով փորձագետ Անդրեյ Արեշևը:
«Այդ լույսի ներքո հարկավոր է հիշել Բաքվի և Անկարայի վերջին շփումների մասին: Վերջինն, ի դեպ, միակ երկիրն է, որ հստակ պաշտպանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները: Այդ ֆոնին հակամարտության հայկական կողմը բազմիցս հաստատել է մադրիդյան սկզբունքների շրջանակում դրա փոխզիջումային կարգավորման իր պատրաստակամությունը: Այդ պատճառով, Երևանը լարվածությունը սրելու լուրջ պատճառներ և առիթներ չունի: Ըստ էության, հենց ադրբեջանական ԶԼՄ-ները, քաղաքական գործիչներն ու դիվանագետները բացահայտ ասում են, որ սրումը հրահրել է հենց Բաքուն», - ընդգծել է նա:
Գնահատելով ծավալվող հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը` փորձագետը նշել է Հայաստանում տեղեկատվական հոսքերին առնչվող բավականին հստակ աշխատանքը, որը թույլ չ տալիս ասեկոսեների կամ ոչ հավաստի տեղեկատվության հատյնվելը լուրջ աղբյուրներում:
Ադրբեջանի կողմից տեղեկատվության դեֆիցիտն Արեշևը պայմանավորում է նրա ղեկավարության` Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին վնաս հասցնելու ծրագրերի ձախողմամբ: Հակառակ դեպքում, նրա գնահատմամբ, Բաքուն անհապաղ հայկական կողմի կորուստների վավերագիր ապացույցներ կներկայացներ:


