


Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման իրական նախաձեռնողը Թուրքիան է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մերձավոր արևելքի ինստիտուտի (Մոսկվա) նախագահ Եվգենի Սատանովսկին:
«Դա, անկասկած, Թուրքիան է: Եվ այստեղ հատուկ խորը պատճառներ փնտրելը միանգամայն անիմաստ, ուստի և`անշնորհակալ գործ է: Ոչ ոք մեղավոր չէ, որ այս կամ այն երկիրը պատմության այս կամ այն հատվածում գլխավորում են ֆյուրերներ: Իսկ Թուրքիայի պարագայում այդպիսի ֆյուրեր է, անշուշտ, Ռեջեփ Էրդողանը», - նշել է նա:
Սատանովսկին համոզված է, որ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Անկարայի գործողությունները տեղավորվում են իր մյուս հարևանների նկատմամբ Թուրքիայի գործողությունների տրամաբանությունում: Խոսքը վերաբերում է, առաջնի հերթին, Սիրիային: «Էրդողանը ոչ մի պատճառ չունի Հայաստանի նկատմամբ գործելու այլ կերպ` քան Սիրիայի նկատմամբ: Այդպես է ստացվել», - ամփոփել է ռուսաստանցի արևելագետը:



