
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը <Լուրերի ռուսական ծառայության> եթերում թուրքական հետք է տեսել ղարաբաղյան հակամարտության սրացման մեջ:
<Վերջին ամիսներին Բաքվում է գտնվել Թուրքիայի գրեթե ողջ ղեկավարությունը, և մի քանի անգամ ծրագրվել է Էրդողանի այցը, սակայն չի ստացվել` ահաբեկչությունների պատճառով: Հուսանք, որ այդ ամենը լայնամասշտապ պատերազմի չի վերաճի, թեև նման վտանգ, իհարկե, կա, և լիովին բացառել դա չի կարելի>,- նշել է փորձագետը: Թուրքերը, Բաղդասարովի կարծիքով, կարող են մասնակցել հակամարտությանն ուկրաինացիների և այլ երկրների քաղաքացիների հետ միասին, նշել է նա: Սակայն, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակին հաղթել նրանց չի հաջողվի:
Մի շարք փորձագետներ գտնում են, որ Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսումը Էրդողանի փորձն է` վրեժխնդիր լինել Պուտինից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների և Սիրիայի համար:
Արդեն մոտ 30 տարի Ղարաբաղը գտնվում է ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում: 1980-ական թթ. վերջին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակիչները հայտարարեցին Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 1992 թվականից: Ադրբեջանը պնդում է Ղարաբաղի վերադարձն իր կազմ, իսկ Հայաստանը պաշտպանում է չճանաչված հանրապետության շահերը, որը Բաքվի իշխանության տակ է հայտնվել ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի հայեցողական որոշմամբ` Ստալինի գլխավորությամբ: Այդ տարիներին Ադրբեջանին հանձնվեց նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որից խորհրդային իշխանության տարիներին արտաքսվեցին բոլոր հայերը, իսկ եկեղեցիները և վանքերը ոչնչացվեցին: Արցախի բնակիչները չեն ցանկանում կրկնել նախիջևանցիների ճակատագիրը և հերոսաբար պայքարում են իրեն հողի համար:
Այդ մասին գրում է infotop.lv լատվիական տեղեկատվական ռեսուրսը: