


Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին շտապ դադարեցնել մարտական գործողությունները: Այդ մասին նա հայտարարել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժամանակ : <Բոլորին կոչ եմ անում կանգ առնել, ևս մեկ անգամ մտածել, թե որտեղ ենք գտնվում, ինչի համար ենք պայքարում. այնտեղ մարդիկ են ապրում, եւ բոլորս պատասխանատու ենք մարդկային կյանքերի համար>,- ասել է նա: Քաղաքական գործիչը նշել է, որ Հայաստան է եկել մինչև իրավիճակի սրացումը: <Եղել են հետ վերադառնալու կոչեր, բայց քանի որ մենք երկու պետություններ ենք, որոնք շատ նման իրականությունում են ապրում, որոշել ենք մնալ այստեղ և ցույց տալ, որ կարող ենք շարունակել ապրել՝ կարծես ոչինչ չի եղել, և պայքարել մեր պետությունների անկախության համար>,-նշել է Թալի Պլոսկովը: Պլոսկովը նշել է, որ չի կարող հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը սրում իրավիճակը: <Բոլորին անհրաժեշտ է հանդարտվել և հասկանալ, որ յուրաքանչյուր պետություն առանձին և բոլորս միասին պետք է հոգանք, որպեսզի խաղաղություն լինի, որպեսզի երկրները զարգանան՝ առանց միմյանց խանգարելու, ընդհակառակը, միմյանց օգնելով: Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Իրավիճակը մնում է չափազանց ծանր, մարտերը շարունակվում են:


