


ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային խորդրդակցություն է անցկացրել խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների և միջազգային կառույցների անդամների մասնակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են օտարեկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հարցեր, վերջիններիս ճշմարիտ տեղեկատվություն տրամադրելով շփման գոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «Ավտորիտար ռեժիմը, փորձելով հնարավոր բոլոր միջոցներով պահպանել իշխանությունը, փորձում է նաև միջազգային հանրության ուշադրությունը շեղել իր ներքին պրոբլեմներից, օգտագործելով այս հակամարտությունը: Ընդ որում, Բաքվին նույնիսկ չեն զսպում մարդկային կորուստները»,-նշել են խորհրդարանում:
Խորհրդակցության ընթացքում խորհրդարանականները կրկին միջազգային հանրությանն Ադրբեջանին սթափեցնելու կոչ են արել: Քանի դեռ ուշ չէ և Ալիևի ավտորիտար ռեժիմը գլուխը չի կորցրել ամենաթողությունից ու չի գնացել ավելի անմարդկային գործողությունների:
Նշենք նաև, որ ապրիլի 3-ի առավոտյան ժամը 06:00-ից Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփմամ գծի հարավային ուղղությամբ՝հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի օգտագործմամբ: Իրավիճակը ծայր աստիճան ծանր է, մարտերը շարունակվում են:



