ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության նախարար Խոսեին Դեղհանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ, ինչպես նաև քննարկել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: