


ԼՂՀ բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չեն դիտվում, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Իր պատմության ամենաճակատագրական պահերին Արցախը դառնում է եզակի երկիր, որին հնարավոր չէ հաղթել: «Հակառակորդը շատ շուտով դա կհասկանա եւ ջախջախիչ պարտություն կկրի», - հայտարարել է Բաբայանը: Նրա ասելով, ԼՂՀ բնակչության շրջանում խուճապային տրամադրությոններ չեն դիտվում, ավելի շուտ, հակառակը՝ մարտական ոգու բարձրացում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչը հանգեցրել է զոհերի: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: Հայկական ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական 2 ռազմական ուղղաթիռ, 3 անօդաչու սարք, 5 տանկ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի, հայկաական կողմի տվյալներով՝ 200-ից ավելի: Հայկական կողմն ունի 18 զոհ, 35 վիրավոր: Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Իրավիճակը մնում է չափազանց ծանր, մարտերը շարունակվում են:


