
Ադրբեջանին հրահրելով ագրեսիայի ընդդեմ Արցախի՝ Թուրքիան Ալիեւին արջի ծառայություն է մատուցել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող սադրիչ գործողություններում բավականին մեծ է Թուրքիայի դերը: Հենց Անկարան է Իլհամ Ալիեւն դրդել նման որոշում կայացնել՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում իր գործակալների միջոցով: Նման սցենարի հնարավորության մասին ես բավականին վաղուց էի ասել: Դրա համար Թուրքիան սպասում էր միայն բարենպաստ պահի, եւ այդ պահն ահա եկավ», - ընդգծել է զինվորականը: Հարությունյանը կարծում է, որ այդպիսով Թորքիան ձգտում է իրենից եւ իրեն առնչվող խնդիրներից շեղել միջազգաին հանրության ուշադրությունը: Միեւնույն ժամանակ, նա կարծում է, որ աշխարհին ցուցադրելով Ադրբեջաի վրա սեփական ազդեցության աստիճանը՝ Անկարան փորձում է հերթական անգամ բարձրացնել սեփական աշխարհաքաղաքական կապիտալիզացումը: «Օրինակ, թուրքերին դա լիովին հաջողվեց սիրիացի փախստականների հարցերի շուրջ ԵՄ հետ սակարկության դեպքում: Եվ այժմ նրանք մտադիր են կրկնել հաջողությունը՝ նույնիսկ հարվածի տակ դնելով իրենց դաշնակից Ադրբեջանին», - նշել է նա: Ընդ որում նախկին նախարարը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Միեւնույն ժամանակ, նրա գնահատմամբ, պատերազմի մասին խոսելն այսօր վաղ է, քանի որ դա հնարավոր կլինի միան համընդհանուր զորահավաք հայտարարելուց հետո: Սակայն զորահավաք չկա, թեեւ 1994 թվականից ի վեր սա բոլոր պարամետրերով Ադրբեջանի ամենածավալուն սադրանքն է: «Համոզված եմ, որ Բաքվի այս սադրանքը ոչնչի չի հանգեցնի: Մեր բանակն արդեն կարողացել է կասեցնել հակառակորդին, էական վնաս հասցնել նրան, ինչն Ալիեւին առիթ կտա վերջապես հասկանալու, որ ինքը, հաստատ, քիթը չպետք է խոթի Արցախ», - ամփոփել է պաշտպանության նախկին նախարարը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչը հանգեցրել է զոհերի: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: Հայկական ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական 2 ռազմական ուղղաթիռ, 3 անօդաչու սարք, 5 տանկ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի, հայկաական կողմի տվյալներով՝ 200-ից ավելի: Հայկական կողմն ունի 18 զոհ, 35 վիրավոր: Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Իրավիճակը մնում է չափազանց ծանր, մարտերը շարունակվում են: