Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026 21:09
Ալինե Գրիգորյան

ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին

ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին

Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կասկածի տակ է դրել Մասիս համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների լեգիտիմությունը՝ այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել ընդդիմության թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատավճիռը: Այդ մասին ասվում է ՀՀԿ հայտարարությունում։

 

«Երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին կառավարող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգն այսօր հլու-հնազանդության հերթական հակառեկորդը սահմանեց։ Ավելի քան ութ տարի առաջվա՝ 2018 թվականի ապրիլի դեպքերի վերաբերյալ գործով խամաճիկային դատարանը՝ այս անգամ ի դեմս Վճռաբեկ դատարանի, 8-րդ գումարման խորհրդարանական ընդդիմության՝ իմպիչմենտի վարչապետի միասնական թեկնածու, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանի գործով բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, և օրինական ուժ տվեց նրան 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատավճռին՝ կրկին փորձելով խոչընդոտել Մասիս համայնքում գալիք ընտրություններին ընդդիմության հաղթանակը։

Գործի ժամանակագրությունն ինքնին ապացույց է. մեղադրանքն առաջադրվել է 2018 թվականին, նախաքննությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարին, սակայն դատավճիռը կայացվել է միայն 2025 թվականի հոկտեմբերին՝ Դավիթ Համբարձումյանի՝ խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու առաջադրվելուց ամիսներ անց, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում ընտրություններից ընդամենը 16 օր առաջ։ Տարիներով ձգձգված գործն «արագանում է» ճիշտ այն պահերին, երբ դա պետք է իշխանությանը։

Քրեական հետապնդումը և ազատությունից զրկումը քաղաքական մրցակցին ընտրական պայքարից հեռացնելու նպատակով օգտագործելը խախտում է Սահմանադրության 63-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության իրավունքը։ Այն հակասում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածին, որը երաշխավորում է ընտրություններում ընտրվելու իրավունքը՝ առանց անհիմն սահմանափակումների։

Այս զազրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարության հետընթացի և ազգային ինստիտուտների, հասարակական գործիչների, ժողովրդի քվեով ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների շարքից է՝ միտված էժանագին շոուի վերածված միանձնյա արատավոր կառավարման ամրապնդմանը։

 

Ավելին, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը շարունակում է աճել տագնապալի տեմպերով։ Շինծու մեղադրանքների, երկարատև նախնական կալանքների և ընտրովի արդարադատության միջոցով գործող իշխանությունները համակարգված կերպով թիրախավորում են քաղաքական ընդդիմախոսներին, հոգևորականներին, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր համարձակվում են այլակարծություն հայտնել կամ հանդես գալ ի պաշտպանություն ազգային շահերի։ Այս գործերը լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 (2012) բանաձևով սահմանված՝ քաղբանտարկյալի չափանիշներին. ազատությունից զրկումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, կիրառվում է խտրական եղանակով և ակնհայտ անարդար վարույթների արդյունք է։

Իրավապահ և քրեակատարողական համակարգերի վերածումը քննադատական ձայները լռեցնելու և ընդդիմության առաջնորդներին մեկուսացնելու գործիքի՝ դարձել է այս վարչակազմի գործելաոճի այցեքարտը, ինչը վկայում է մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ազատության և օրենքի գերակայության նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին՝ ի խախտումն Սահմանադրության 27-րդ, 42-րդ և 63-րդ հոդվածների և Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 10-րդ հոդվածների։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը և քաղաքական ընդդիմախոսների ապօրինի կալանավորումները։  Արձանագրում է, որ ընտրություններից 16 օր առաջ ընդդիմության թեկնածուին դատական ակտով ընտրվելու իրավունքից զրկելն ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացին և հարցականի տակ է դնում Մասիսի ընտրությունների լեգիտիմությունը։  Պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել շինծու, քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին։  Իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, բոլոր քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքներին և քաղաքական հետապնդումների ենթարկված յուրաքանչյուր անձի։ Կոչ է անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին՝ հրաժարվել երկակի ստանդարտներից, օբյեկտիվ գնահատական տալ ժողովրդավարական ազատությունների համակարգային խախտումներին՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լույսի ներքո, և անհապաղ արձագանքել Մասիսի ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակին։  Վերահաստատում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված՝ հակառակ Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածներով ամրագրված՝ արդարադատության իրականացմանը միջամտելու արգելքի և դատավորի անկախության պահանջի։ Հայտարարում է, որ շարունակելու է անզիջում պայքարը գործող վարչախմբի դեմ՝ սահմանադրական բոլոր միջոցներով, և աջակցելու է Դավիթ Համբարձումյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումները միջազգային ատյաններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնելուն», - ասվում է ՀՀԿ հայտարարությունում։

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին դատարանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման ՝ նրան մեղավոր ճանաչելով "2018 թվականին ցուցարարների դեմ զենք կիրառելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար": Հատկանշական է, որ այս գործի շրջանակներում դատարանում ոչ մի վկա նրա դեմ մեղադրական ցուցմունք չի տվել: 2026 թվականի հունվարին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցը փոխարինել էր տնային կալանքով և գրավով, իսկ 2026 թվականի հունիսին նա ազատ էր արձակվել տնային կալանքից։ Նոյեմբերի 26-ին փաստաբան Գայանե Պապոյանը հաղորդել էր, որ նոյեմբերի 25-ին Վճռաբեկ դատարանից ծանուցում են ստացել, որ նոյեմբերի 27-ին կհրապարակվի գործով վերջնական վճիռը: Նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանի դատավճիռը: Ըստ մեղադրական դատավճռի ՝ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման, իսկ, հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու ժամանակը, պատժի վերջնական ժամկետը 5 տարի, 4 ամիս և 18 օր է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնինՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին
Երևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարանԵրևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարան
Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռըՎճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռը
Երազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Ընդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համարԸնդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համար
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել ԴիլիջանումՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Դիլիջանում
Հայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծըԲագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը
"Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
Կրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերըԿրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերը
Էդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառովԷդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառով
ՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Հրազդան" մարզադաշտը
Հայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալՀայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն "ալիևյան" է, շարունակությունը ՝ "փաշինյանական"
Արցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակներըԱրցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները
Հայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւումՀայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւում
Հայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզՀայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանըՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանը
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի ՍինվեյՌուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի Սինվեյ
Փաշինյանը Խուդաթյանին գործուղել է ԼոնդոնՓաշինյանը Խուդաթյանին գործուղել է Լոնդոն
ՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանըՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգը
Հայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակովՀայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակով
Ջոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբՋոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբ
Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառովԹուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
Հայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդելՀայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդել
Վարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Զախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերինԶախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին
Հայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցումՀայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցում
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկայինՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտինՀայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին
Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ԳրիգորյանինՀայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանին
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքըՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
Արդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashbackԱրդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashback
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքըՓաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
Քաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղՔաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ
Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքըՓաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում էԲեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Հայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Աշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգիԱշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգի
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհովՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով
Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ ՓաշինյանԺամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ Փաշինյան
Փաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններինՓաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններին
Վարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներիցՎարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներից
Հայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողըՀայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողը
Արտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցըԱրտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցը
Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրըՀայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրը
Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBank
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով