


Հայաստանի ԶՈՒ «սմերչերով» եւ օդուժով կաջակցեն ԼՂՀ պաշտպանության բանակին: ԼՂՀ պաշտպանության բանակին մոտ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն, ապրիլի 2-ի երեկոյան Հայաստանից ԼՂՀ են հասցվել «Տոչկա ՈՒ» մարտավարական հրթիռային համալիրներ եւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Նաեւ հաղորդվում է հրթիռահրետանային բրիգադի եւ ռազմական օդուժի Սրցախ փոխադրման մասին: Ապրիլի 2-ին Գյումրիի ռազմակայանից Երեւանի «Էրեբունի» օդնավակայան են ժամանել Հայաստանի ՊՆ «Սու-25» գրոհայիններ՝ «Գրաչի» խմբից, որոնք բերվել են մարտական պատրաստության ռեժիմի:



