


ԱրմԻնֆո. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը գտնվելու է Լոնդոնում։ Խուդաթյանին Լոնդոն գործուղելու մասին որոշումը ստորագրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կառավարության կայքում հրապարակված որոշման համաձայն՝ Մեծ Բրիտանիայում Խուդաթյանը կմասնակցի "Ապագայի ռեսուրսների ապահովում - 2026" միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։


