Այսօր Ադրբեջանն ունի ռազմական հնարավորություններ: Եվ եթե հակամարտությունը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, մենք այն կլուծենք ռազմական ճանապարհով: Որպեսզի պատերազմ չլինի, հարկավոր է համապատասխան ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի նա իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից: «Դոժդ» հեռուստաալիքին այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլին:
«Միջամտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, զանգահարել է Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Շոյգուն է խոսել: Միջամտում է ԵԱՀԿ-ն, պարոն Բորդյուժան էլ ասում է, որ «մտահոգված է»: Նա շատ հաճախ է լինոմ Երեւանում: Թող իր գործընկերներին բացատրի, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի պատերազմ չլինի: Բայց, հասկացեք, դա հարցի լուծում չի: Կարելի է խոսել, կարելի է զանգահարել, կարելի է դարձյալ մեղմել իրավիճակը: Այն նորից կծագի տաս օր, մեկ ամիս, երկու ամիս հետո: Հարկավոր է հակամարտությւոընը լուծել: Դրա համար պետք է օկուպացիոն զորքերը դուրս բերել Ղարաբաղին հարող հինգ տարածքներից: Ահա ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի: Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, կլինեն զինված բախումներ», - հայտարարել է դեսպանը: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը՝ նա նշել է, որ «նրանք այցելում են թե Հայաստան թե Ադրբեջան ու արդեն տասնչորս տարի բանակցություններ են վարում: Ընդ որում՝ հարցը ակնհայտ է ու պարզ. «Եթե մշտապես գլուխ շոյեն ու ասեն, «դե, ոչինչ, տղաներ, եկեք ինչ-որ ձեւով խաղաղ պայմանավորվեք», դա երբեք չի լինի: Հարկավոր է հստակ, միջազգային իրավունքի դիրքերից հայտարարել, թե ում հողը որտեղ է, եւ ով է ում հողը օկուպացրել: Հարկավոր է օկուպանտներին խնդրել կամ պահանջել, որպեսզի անհապաղ հեռանան: Եվ այն ժամանակ կհաստտավի երկար սպասված խաղաղություն», - եզրակացրել է մշակույթի գործիչը: