


АрմԻնֆո. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը պետք է անցնի լրամշակման փուլ։ Այդ մասին նոյեմբերի 26-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երկրի նոր Հիմնական օրենքի նախագիծն արդեն հրապարակվել է։ Մինչև դրա հրապարակումն ու մշակումը ՀՀ արդարադատության նախարարությունը մշտական կապի մեջ է եղել այլ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ, որոնց առաջարկներն ընդգրկվել են Սահմանադրության նախնական տարբերակում։
Վարչապետը նշել է, որ նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկներն ու նախաձեռնությունները կուսումնասիրվեն, սակայն բոլորի համար պետք է ակնհայտ լինի մեկ բան․ այդ առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներից, ինչը շատ կարևոր է արձանագրել։ Նա հույս է հայտնել, որ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ակտիվ քննարկումներ կանցկացնեն երկրի Հիմնական օրենքի նախագծի շուրջ։ Միևնույն ժամանակ, նախագծի մշակողները պետք է ցուցաբերեն ճկունություն և նորարարական մոտեցում։ Նոր Սահմանադրության վերաբերյալ առաջարկները պետք է ունենան իրենց ուղղվածությունը, որը միևնույն ժամանակ ենթադրում է միմյանց բացառող դրույթներից հրաժարվելու անհրաժեշտություն։
Այս կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ երկրում իրավիճակ է ստեղծվել, երբ արհեստական բանականության տարրերի օգտագործմամբ ստեղծվում են նոր կայքեր, որոնցում ներկայացված է նոր Սահմանադրությունը, որտեղ ներառված են նաև ներկայում գործող Հիմնական օրենքի դրույթները, ինչը հանգեցնում է միմյանց բացառող դրույթների ի հայտ գալուն։


