


ԱրմԻնֆո. «Ուժը Հայրենյաց » կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը հայտարարել է, որ գլխավորել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որը լայնորեն հայտնի է որպես Մերգելյանի ինստիտուտ։
«Ես ստանձնել եմ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը, որը լայնորեն հայտնի է որպես Մերգելյանի ինստիտուտ։ 1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է խաղացել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային ժամանակաշրջանի առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։ Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտը գլխավորել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ հարուստ գիտական ժառանգությունը պահպանելու և զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Իմ առաջնահերթությունները համարում եմ ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական նախագծերի իրականացումը և միջազգային համագործակցության ընդլայնումը։ Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք է»,- գրել է նա Facebook-ի իր էջում։


