


ԱրմԻնֆո. 2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազինյանը։
Նրա խոսքով՝ ճապոնական JRA-3Q վերավերլուծության համաձայն՝ նոյեմբերի առաջին 22 օրվա ընթացքում օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է +14,77 ±C՝ 0,98 ±C-ով գերազանցելով կլիմայական նորման։
Համեմատության համար՝ 2023 թվականի նոյեմբերին, որը ներկայում համարվում է ամենատաքը, ամսվա միջին ջերմաստիճանը նորման գերազանցել է 0,75 ±C-ով։


