


ԱրմԻնֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին կմասնակցի «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովին, որը կանցկացվի Ստրասբուրգում։
Ինչպես հաղորդում է Դատարանի մամուլի ծառայությունը, ՍԴ ղեկավարի այցը տեղի է ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարի և Եվրոպայի խորհրդի՝ Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարտա Կարտաբիայի հրավերով։ Առաջիկա միջոցառումը կազմակերպել են ՄԻԵԴ-ը, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Հանրային ծառայության ազգային ինստիտուտը։
Աղբյուրը նշում է, որ մասնակիցների թվում են Իտալիայի և Ավստրիայի Հանրապետությունների Սահմանադրական դատարանների նախագահները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը, դատավորներ, Վենետիկի հանձնաժողովի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։


