


Արմինֆո.Նոյեմբերի 24-ին Ռիյադում կայացել են Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սաուդ բին Մուհամմադ Ալ-Սաթիի գլխավորությամբ:
ԱԳՄԱՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները կարևորել են ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հանդիպման ընթացքում ստորագրված՝ քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագրի իրականացումը և ձևաչափով պարբերական շփումների շարունակականությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: Քաղաքական հարաբերությունների և տնտեսական համագործակցության խորացման համատեքստում քննարկվել է դիվանագիտական ներկայացվածության մակարդակի բարձրացման կարևորությունը:
Գոհունակությամբ նշվել է 2023թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր համեմատաբար կարճ ժամանակահատվածում երկու երկրների միջև շփումների զգալի ակտիվացումը` միևնույն ժամանակ ընդգծելով բոլոր մակարդակներում փոխայցելությունների խթանման կարևորությունը հետագա համագործակցության սերտացման նպատակով։
Անդրադարձել է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացիկ զարգացումներին և բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացման ուղիները։


