


Արմինֆո. Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացումն այն լրացուցիչ և կարևորագույն խթանն է և այն կարևորագույն ուղենիշը, որը պետք է հնարավորություն տա զարգացնել ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտները և Հայաստանի Հանրապետությունը դարձնել ավելի կայացած: Այդ մասին Բուխարեստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ "Որովհետև Եվրամիությունը, այո, խաղաղության տարածք է, բայց Եվրամիությունը նաև ժողովրդավարության, խոսքի ազատության և այլ ժողովրդավարական արժեքների տարածք է", - նշել է նա:
Վարչապետի խոսքով՝ ԵՄ հետ հարաբերությունների խորացումը չափազանց կարևոր խթան և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղենիշ: Հայաստանի անկախացումից ի վեր, ինչպես նշել է Փաշինյանը, ԵՄ-ը եղել և մնում է մեր երկրի համար ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցում:


