


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով կրած կորուստների կապակցությամբ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Էրդողանի նախաձեռնությամբ Ալիևի հետ կայացած հեռախոսային խոսակցության ընթացքում թուրք նախագահն իր և իր ժողովրդի անունից ցավակցել է Ալիևին, ցանկանալով նաև վիրավորների շուտափույթ առողջացում:
Ինչպես նշում են վերլուծաբանները, թուրք նախագահի նման արձագանքը, որն անգամ անգամ կողմերին խաղաղության կոչ չարեց, ունի իր հիմքերը: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կոնտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի կարծիքով ԼՂՀ դեմ ագրեսիան Բաքուն սանձազերծել է հենց Անկարայի օգնությամբ, խաղացնելով «ղարաբաղյան քարտը», միաժամանակ ԱՄՆ առջև ցուցադրելով իր հատոկ դիրքորոշումը: «Շփման գծում իրավիճակի սրման և Էրդողանի ու Ալիևի Վաշինգտոն կատարած այցի միջև գոյություն ունի ուղղակի պատճառա-հետևանքային կապ: Դա վաղուց էր հասունանում, հաշվի առնելով Ալիևի հասցեին ուղղված քննադատությունները, ինչպես նաև ԱՄՆ հերթական նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը և այլն»,-նշել է նա:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Այժմ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Հայկական ուժերը խփել են 2 ադրբեջանական ուղղաթիռ, 2 անօդաչու թռչող սարք, շարքից հանել 3 տանկ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի: Ըստ հայկական լրատվամիջոցների, հակառակորդն ունի լուրջ կորուստներ` ավելի քան 200 մարդային զոհեր:



