


Արմինֆո.։ Բուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի հանդիպումը: Դիմավորման արարողության կադրերը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Հանդիպումը մեկնարկել է երկու պետությունների պետական օրհներգերի կատարմամբ: Վարչապետները շրջել են պատվո պահակախմբի վաշտի շարքի երկայնքով, որից հետո Նիկոլ Փաշինյանը ռումիներեն ողջունել է զինծառայողներին: Այնուհետև տեղի է ունեցել համատեղ լուսանկարման արարողություն:


