


Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին հիշատակումների բացառումը:
"Հայաստանի սահմանադրության պատմական փոփոխություն. Թուրքիայի հետ վեճ առաջացրած ձևակերպումը հեռացվել է: Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տեւական խաղաղության և կայունության հաստատման գործում", - գրել է թուրք դիվանագետն իր թվիթերյան (X) էջում:
Նոյեմբերի 23-ին Հայաստանի իշխանությունները հրապարակել են երկրի նոր սահմանադրության նախագիծը։ Տեքստում բացակայում է Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղումը, որում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Բացի այդ, տեքստում փոփոխություններ կան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու վերաբերյալ, և ասվում է, որ նրա գործունեությունը կարգավորվելու է օրենքով, նախկի "կարող է կարգավորվել օրենքով" արտահայտության փոխարեն: Լուրջ փոփոխություններ են կատարվել դատավորների գործունեության վերաբերյալ, սահմանվել է ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու կարգը, առկա են տեղեկություններ ստանալու ազատության հետ կապված սահմանափակումներ և այլն:


